24.11.2024
Ցուցարարները վաղ առավոտից փորձում են արգելափակել Երևանի կենտրոնական փողոցները
prev Նախորդ նորություն

"Կարմիր բերետավորները" բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին

Երևանում "կարմիր բերետավորները" (հատուկջոկատայինները) կրկին բռնի ուժ են գործադրում։ Նրանք սկսել են բերման ենթարկել ցուցարարներին, ովքեր վաղ առավոտից փորձում են շրջափակել Երևանի կենտրոնական փողոցները՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:


"Տավուշը հանուն հայրենիքի" ընդդիմադիր շարժման հոգևոր առաջնորդ Բագրատ Սրբազանը նախօրեին կոչ է արել քաղաքացիական անհնազանդության ակցիաների միջոցով խստացնել ճնշումներն իշխանության վրա:


Մարդիկ փողոցները փակում են նստարանների և աղբամանների օգնությամբ։


Սոցցանցերում տարածվել են ցուցարարների դաժան ձերբակալության կադրերը։