25.11.2024
ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները. ՀԺՄ
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ են Սամսոնյանը, Սաղաթելյանը, Մալյանը շարունակում ապօրինի փակի տակ մնալ

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.


"Քաղբանտարկյալներ` Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը, չսկսված ավարտվեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց: 

Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե ինչու կամ ինչ հիմքով դատարանն այդ քայլին գնաց, սակայն մեկ բան պարզ է` գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց:

Այս պահին, Նարեկից ու Վազգենից բացի, անազատության մեջ են Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև` Տավուշի դեպքերով անցնող մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ:

Այս մարդկանց ազատության մեջ գտնվելը մեծ իմպուլս կհաղորդեր երկրում ծավալված ներքաղաքական իրադարձություններին և նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ վերջիններս շարունակում են ապօրինի փակի տակ մնալ":