25.11.2024
Կառուցողական էին. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
prev Նախորդ նորություն

Այդ փորձառու դիվանագետները դասալիքներ են, որ լքեցին իրենց պաշտոնները. Միրզոյանը՝ շարժմանը

Ես շարունակաբար ջանքեր եմ գործադրում չներքաշվելու ներքաղաքական որոշ գործընթացների մեջ, ջանքեր եմ գործադրում քաղաքական բանավեճի մեջ չանցնել բարեկրթության սահմանները, բայց հիմա մի երկու շատ չոր փաստային արձանագրում չանել չեմ կարող։ Այս մասին Երևանում ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:


Նշենք, որ երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նախկին դիվանագետների անունից հայտարարվեց, որ  ընթացող  դելիմիտացիայի գործընթացը լեգիտիմ չէ և հակաիրավական է։


«Ձեր նշած փորձառու դիվանագետները, հավանաբար, այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատն այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա: Այս փաստի հիշատակումից հետո որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ։ Եվ սա, ամենամեղմ գնահատականն է, որ ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել",- ասաց Միրզոյանը։


Ապա շարունակեց, որ իրականությունն ավելի վատ է և այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը՝ "չգիտակցելով կամ այլ երկրի ուղղակի թելադրանքով":