20.04.2025
Բերման ենթարկվածների թիվը հասել է 151-ի. ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Ոստիկանները առավել կոշտ «աշխատելու» հրաման ունեն. պատգամավոր

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.


"Մեր գործընկերների հետ այցելել ենք տարբեր ոստիկանական բաժիններ, որտեղ առավոտից մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել:

Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, թե ինչպիսի ջանասիրաբար են ոստիկանները գործում, ինչից ակնհայտ երևում է, որ առավել կոշտ «աշխատելու» հրաման ունեն:

Բերման ենթարկված կամ ակցիաներին ականատես անձինք հատկապես ընդգծում են ոստիկանների անպարկեշտ պահվածքն ու բառապաշարը, որը հատուկ է գործող քաղաքական ռեժիմին":


Նշենք, որ Երևանում առավոտվանից իրականացվում են անհնազանդության ակցիաներ, քաղաքացիները փողոցներ են փակում: Ոստիկանները ուժի գործադրմամբ մարդկանց բերման են ենթարկում, այս պահի դրությամբ բերման ենթարկվածների թիվը շուրջ 160 է: Բագրատ Սրբազանը ևս մասնակցում է ակցիաներին, նա շրջում է մշակութային հաստատություններով:


 

Կառուցողական էին. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար