19.02.2026
Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել
prev Նախորդ նորություն

Իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Հասմիկ Պողոսյան

Իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը:


"Մեր օրերում անհրաժեշտ է արթնացնել հայի ոգին և վերադարձնել նրա պատմական արժանապատվությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային ինքնությունը խարխլվի ու թուլանա մեկ մոլագարի և մի խումբ նյութապաշտների պատճառով։ Եկել է միասնության ժամանակը` պաշտպանելու մեր ազգային ժառանգությունը և ապահովելու մեր արժանապատիվ ապագան:


Մենք պետք է կանգ առնենք ինքնաոչնչացման ճանապարհին և վերադառնանք մեր արմատներին, մեր մշակույթին ու ավանդույթներին։ Սա ոչ միայն մեր ինքնության պահպանման, այլեւ մեր երկրի շարունակականության ապահովման խնդիր է։


Այսօր ես ստիպված եմ լինել տարագրության մեջ՝ քաղաքական հետապնդման պատճառով: Բայց իմ մտքերն ու հոգին Հայաստանի ու նրա մշակույթի հետ են, իմ արմատների հետ:


Կոչ եմ անում Հայաստանի մշակույթի նվիրյալներին անհատական և խմբային կարգով սատարել Բագրատ Սրբազանի շարժումը՝ հանուն մեր հայրենիքի ապագայի:


Եկել է մեր արժանապատվությունը և հայ ժողովրդի գիտակցությունը վերականգնելու ժամանակը։ Մենք պետք է ստեղծենք հզոր իշխանություն՝ նվիրված մեր երկրի ու մեր ժողովրդի շահերին։ Եկել է ազգի համախմբման և վերածննդի ժամանակը։ Ես հավատում եմ մեր ներուժին և դժվարությունները հաղթահարելու մեր կարողությանը։


Թող Աստված օրհնի մեզ, և թող Մայր Եկեղեցին օգնի մեզ վերականգնելու մեր հպարտությունը և կրկին տերը դառնանք մեր ճակատագրի ու մեր երկրի"։

Պատերազմները հաղթում են ուղեղով. Սամվել Բաբայան
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան