Ծիծեռնակաբերդը փակ կլինի լրագրողների համար... մինչև Փաշինյանը չգնա
Վաղը ապրիլի 24-ն է, ավանդաբար Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պետական ապարատը հարգանքի տուրք է մատուցում:
Պարզվեց, սակայն, որ այս տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար փակ է լինելու: Ահա հաղորդագրությունը, որով հանդես է եկել Փաշինյանի աշխատակազմը.
«Հայտնում ենք, որ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային: Այն բաց կապուղիով ուղիղ եթերում հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բաց կլինի 09:30-ից»։