4.12.2024
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության ուղիները
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 12-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ: Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։


«Հանգամանալից ներկայացրել եմ ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել եմ Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը: Քննարկել ենք նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»,-գրել է Գրիգորյանը։