6.04.2026
Առաջարկվում է կանոնակարգել սպանդանոցային գործունեությունը
prev Նախորդ նորություն

Պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն

2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ դրամ, աճը կազմել է 21%։

Վերլուծությունների արդյունքում հարկ վճարողներին, իրենց մոտ առկա ռիսկերի վերաբերյալ, 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվել է 25 հազար 790 ծանուցում։

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացվել է 160.4 մլն գործարք` 2921.3 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 18.3 մլն գործարքով կամ 12.9%-ով, իսկ արժեքային` 473.9 մլրդ ՀՀ դրամով կամ 19.4%-ով:

Հարկ վճարողների կողմից 2024թ. փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 725,051, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 32,785-ով կամ 4.7%-ով:

Միջազգային ներդրողները որքա՞ն գումար են պահաջում ՀՀ կառավարությունից
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար