7.04.2025
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման հարցեր
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանին զորքերի կուտակումների մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին զորքերի կուտակումների մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:


Նա գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում»:


Նա ընդգծել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:


«Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-շեշտել է Թորոսյանը:


 

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Հայաստանում ամենախոշոր ասորական համայնք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը