7.04.2025
Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է 21%-ով
prev Նախորդ նորություն

Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու» մասին ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 25-ի N 808-Ն որոշման կիրառման հետ կապված հարցերի շրջանակը:


Անդրադարձ է կատարվել նաև կարգավորումների արդյունքում ՀՀ ներմուծվող և արտահանվող բարձր տեխնոլոգիական ոլորտում կիրառվող որոշ բաղադրիչներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաև նախանշվել են դրանց լուծման հնարավոր ուղղությունները:


 

Միջանձնային անառողջ հարաբերությունների պատճառով զինծառայողն ինքնասպանություն է գործել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը