7.04.2025
 ԱԺ-ում կքննարկեն Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները
prev Նախորդ նորություն

Ծանրամարտի աշխարհի 2027 թ. առաջնությունը կանցկացվի Երևանում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին:


Միջազգային ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:


Տեղեկացնենք՝ սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում:


Հիշեցնենք՝ 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել են 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե:


Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար հայկական կողմը Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարների կողմից արժանացել է հուշանվերների:


 


 


 

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը