23.11.2024
Ամերիաբանկը միանալու է BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
prev Նախորդ նորություն

Երևանի մաքսային կենտրոն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 19-ից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։


Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին:


Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները կուղարկվեն հետադարձ ծանուցմամբ՝ նշված էլեկտրոնային հասցեով: