25.11.2024
ԱԳՆ. Հայաստանը շարունակելու է աջակցել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը
prev Նախորդ նորություն

Բուրջանաձե. ԱՄՆ-ը չի ցանկանում, որպեսզի վրացիների 31%-ը լինի ԵԱՏՄ-ի կողմնակից

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն չի վստահում ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) հետազոտությանը նշելով, որ Վրաստանում կարող է լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կողմնակիցների ավելի մեծ բանակ:

NDI-ի հերթական սոցհարցման համաձայն, հարցվածների միայն 31 տոկոսը է ցանկանում տեսնել Վրաստանը ԵԱՏՄ-ի կազմում, դեմ է արտահայտվել հարցվածների`41 տոկոսը, փոխանցում է sputnik-georgia.ru կայքը:

«Ես շատ լավ գիտեմ, որ այդ հետազոտության ոչ մի թիվ իրականությանը չի համապատասխանում և գիտեմ հաստատ, թե որ թիվը և ինչու է գրված: Բոլոր վերջին հետազոտությունները, մանավանդ, որոնք իրականացվում են ամերիկյան կազմակերպությունների պատվերով, չեն արտացոլում երկրում տիրող իրական իրավիճակը, այլ միայն ցուցադրում է այն, թե Վրաստանում ինչ պատկեր է ցանկանում տեսնել ԱՄՆ-ը», - նշել է Բուրջանաձեն՝ Ռուսթավի-2-ի եթերում:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը չի ցանկանում, որպեսզի Վրաստանի բնակչության 31 տոկոսը լինի ԵԱՏՄ-ի կողմնակից, սակայն, «ես ձեզ հավաստիացնում եմ, որ հետազոտության ավելի օբյեկտիվ անցկացման պարագայում այդ թիվը կլինի շատ ավելի մեծ»: