31.03.2025
Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է հուշարձանի նկատմամբ վանդալիզմը
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, հանձնաժողովի անդամներ Էլինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը փետրվարի 1-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:


Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ համագործակցությունը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը` հանձնաժողովի նախագահն այն համարել է առաջնահերթ մեր երկրի եւ իշխող քաղաքական ուժի համար: Համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցում Արման Եղոյանը բարձրացրել է ԵՄ փորձագիտական ներուժի տրամադրման հարցը:


Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:


Հանձնաժողովի անդամները խոսել են խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանն ուղղված համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունից:


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է երկկողմ համագործակցության հնարավորությունների մասին: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ նոր գործընկերության օրակարգին ու առաջնահերթություններին:


 

Կոնջորյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն