25.11.2024
Երևանում կցուցադրվի Անահիտ դիցուհու կիսանդրին
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԺ-ից մերժում են Լավրովին

Փետրվարի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ:


Կմասնակցի՞ հայկական կողմը այս հանդիպմանը. MediaHub-ն այս հարցով դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանին, որն արձագանքեց՝ Հայաստանը չի մասնակցելու հանդիպմանը:


«Ազգային ժողովի նախագահի անունից հայտարարում եմ, որ Հայաստանը չի մասնակցելու այդ հանդիպմանը»,- ասաց խոսնակը: 


Լրատվամիջոցին չի հաջողվել ճշտել, թե արդյոք ՌԴ-ում ՀՀ դեսպանը կմասնակցի Լավրովի հետ հանդիպմանը, թե ոչ: