24.11.2024
Դատախազությունը պահանջում է մշակույթի նախկին նախարարից բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամ
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման մասին

2024թ. հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի վեցերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից՝ այլ մանրամասներ չհրապարակելով։


Հիշեցնենք, այս ձևաչափով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին: