Հուշակոթողը նվիրված է այն հայ մայրերին, որոնք խնամել են որբացած հարյուրավոր երեխաների
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրառում է արել.
««Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողի ծաղկեպսակները «դուխով» ջարդելու առնչությամբ մի դիտարկում: Նախ, դա նվիրված է այն ՀԱՅ ՄԱՅՐԵՐԻ հիշատակին, որոնք խնամել են որբացած հարյուրավոր երեխաների:
Հիմա ի՞նչ, արդյունքում փաստաթղթավորվե՞ց Ադրբեջանի իշխանության կողմից հայ ազգի նկատմամբ ցեղասպանության փաստը, թե դա ձեզ ընդհանրապես չի էլ հետաքրքրո՞ւմ ...»:
VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ Լենինգրադի պաշարման 80-րդ տարելիցին ոմն Սամվել Շիրինյան անարգել է Երեւանի Արաբկիր համայնքի Վահագն Դավթյան զբոսայգում գտնվող «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը:
Այս առնչությամբ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի՝ "Ռոսսոտրուդնիչեստվո"-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործողությունները ստուգելու խնդրանքով:
«Անթույլատրելի ենք համարում այն գործողությունները, որոնք ազգամիջյան երկպառակտություն են հրահրում և այլատյացության հիման վրա բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած արտահայտությունների նկատմամբ», - նշել է Ֆեֆիլովը: