"Ռոսսոտրուդնիչեստվո"-ի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի՝ "Ռոսսոտրուդնիչեստվո"-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործողությունները ստուգելու խնդրանքով:
VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ Լենինգրադի պաշարման 80-րդ տարելիցին Սամվել Շիրինյանն անարգել է Երեւանի Արաբկիր համայնքի Վահագն Դավթյան զբոսայգում գտնվող «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը:
«Անթույլատրելի ենք համարում այն գործողությունները, որոնք ազգամիջյան երկպառակտություն են հրահրում և այլատյացության հիման վրա բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած արտահայտությունների նկատմամբ», - նշել է Ֆեֆիլովը:
Վերջինս ԱՊՀ գործերով Դաշնային գործակալությունների, արտերկրում բնակվող հայրենակիցների անունից և միջազգային հումանիտար համագործակցությամբ խնդրել է Աննա Վարդապետյանին ստուգում անցկացնել և իրավական գնահատական տալ Սամվել Շիրինյանի գործողություններին՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելով: