24.11.2024
Ադրբեջանը մերժելու է Փաշինյանի նաև այս առաջարկը
prev Նախորդ նորություն

Եթե Բաքուն հնարավորություն ունենար, ինքը կսկսեր Իրանի դեմ պատերազմը. Ոսկանյան

Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան հակաիրանական հերթական պոռթկման փուլում այնքան է ոգևորվել ԱՄՆ կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելու, իբր, «հեռանկարից», որ եթե հնարավորություն ունենար, ինքը կսկսեր այդ պատերազմը: Այս մասին Telegram-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


Նրա խոսքով, մինչդեռ իրականությունն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ, դիցուք, ԱՄՆ ամենաբարձր զինվորական պաշտոնյան՝ ԶՈւ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը, ողջամտորեն խոսել է այն մասին, որ իր երկիրը չի ցանկանում գնալ լարվածության էլ ավելի մեծացման։


«Այնպես որ, վերաձևակերպելով հայտնի խոսքը՝ ավելի կարևոր է լսել ամերիկյան չորսաստղանի գեներալներին, այլ ոչ թե Բաքվի բռնապետի խոսափողներից հնչող «մտքերը»»,-նշել է նա։