Ադրբեջանը մերժելու է Փաշինյանի նաև այս առաջարկը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, Հայոց բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում հայտարարեց, թե Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել, մինչ կկնքվի խաղաղության պայմանագիրը:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը վստահ է՝ Ադրբեջանը մերժելու է նաև այս առաջարկը, որովհետև Ադրբեջանը ոչ միայն խաղաղություն չի ուզում, այլ նպատակ ունի գրավել ամբողջ Հայաստանը՝ վերացնելով հայկական պետականությունը։
"Բայց, իհարկե, հանուն լեզվաբանական խաղի, կարելի է ստորագրել «չհարձակման մասին պայմանագիր»։ Որովհետև երբ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի կամ Վայոց Ձորի վրա, նա կպնդի, որ դա ոչ թե հարձակում է, այլ «ազգային ազատագրական շարժում հանուն իրավունքների վերականգման»։ Ֆորմալ՝ ոչ մի խախտում չի լինի, հատկապես, որ «Արևմտյան Ադրբեջանի» միֆը շարունակում են ակտիվորեն տարածել հենց այս նպատա
Իմիջիայլոց, Արցախում վերջին պատերազը Ադրբեջանը պաշտոնապես կոչում է «հակաահաբեկչական գործողություններ»",- գրել է թուրքագետը։