Ուրացումը Նիկոլի մեջ դրած ամենամեծ վիրուսն է. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է օրվա թեմային.
"Կառավարությունն առաջարկում է դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։
Երկար- բարակ այս անհեթեթությունը մեկնաբանել չեմ ուզում. կեղծ պետականամետության, մեր ժողովրդի պատմության առանձնահատկությունների չիմացության հետևանք է:
Ուրացումը Նիկոլի մեջ դրած ամենամեծ վիրուսն է: Սրա իրական նպատակն այն է, որ ցույց տա, թե մինչև 2018-ը իրական հայոց պատմություն կամ ինչպես ինքն է սիրում ասել՝ լեգիտիմ պատմություն չի եղել, այլ խոսքով՝ հայոց պատմության առնվազն նորագույն շրջանը կամ՝ եթե կուզեք Հայաստանի պատմության «լեգիտիմ» շրջանը սկսվում է 2018-ից:
... Շուտով մի աննախադեպ արշավ է սկսվելու Մեսրոպ Մաշտոցի դեմ: Նա էլ է «նախկին» ու «մեղավոր»՝ ոչ լեգիտիմ գրեր ստեղծելու համար: Մեզ պետք են նիկոլյան գրեր, նիկոլյան այբուբեն, նիկոլյան պատմություն...":