26.11.2024
Փաշինյանը անոնսում է փոքրացող Հայաստանը
prev Նախորդ նորություն

Նոր Սահմանադրությամբ փաստացի կավարտվի երրորդ հանրապետության էպոխան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ՀՀ-ին ոչ թե սահմանադրական բարեփոխումներ են պետք, այլ նոր Սահմանադրություն.


"Դեռևս 6 օր առաջ էի գրել, որ իշխանությունը գնալու է հանրաքվեների, ինչպես նաև նոր ընտրությունների:

Քիչ առաջ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն և այստեղ է, որ պետք է հասկանալ առաջիկա իրադարձությունների պատկերը:

Նրանք գնում են նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով (նախագահական կառավարման համակարգով) և նոր ընտրությունների ինչպես ԱԺ, այնպես էլ արդեն նախագահի, քանի որ երկրի ղեկավարը հնարավոր է լինի կրկին նախագահը:

Այս նոր Սահմանադրությամբ փաստացի կավարտվի երրորդ հանրապետության էպոխան",- գրել է Բաբայանը: