26.11.2024
Երրորդ ուժի սպասումով. ի՞նչ են վկայում VERELQ-ի սոցհարցման վերջին ուշագրավ արդյունքները
prev Նախորդ նորություն

Փաշինյանը անոնսում է փոքրացող Հայաստանը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.


««Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների»,- ասում է Նիկոլ Փաշինյանը: Թերևս, նրա խոսքի խորքային իմաստը շատերը չհասկանան:

Նոր Սահմանադրությունը ենթադրում է նոր Հանրապետություն: Եթե դա տեղի ունենար պետականության հիմնադրույթների շուրջ քաղաքական, հանրային քննարկումների արդյունքում, թերևս՝ կարելի էր խոսել պետականության զարգացման ինչ-որ հանգրվանի մասին:

Բայց նոր Սահմանադրություն Նիկոլին պետք է Ալիևի վավերացրած «կադաստրի վկայականին» «համաժողովրդական փաթեթավորում» տալու համար:

Նոր Սահմանադրությունը Փաշինյանին պետք է՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը «խմբագրելու», նոր «կադաստրի վկայականով» «լեգիտիմ» սահմաններ հաստատելու համար:

Փաշինյանը անոնսում է փոքրացող Հայաստանը, որի համար «պատմական հայրենիք» է դառնալու 29800-ը:

Հ.գ- Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, ևս մեկ հատված Փաշինյանի այսօրվա խոսքից. «Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իրականում ես նորից ուզում եմ ընդգծել, որ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը»:

Դարձյալ Երրորդ հանրապետության, նրա տարածքային ամբողջականությունը ապալեգիտիմացնելու փորձ»: