26.11.2024
Վահագն Խաչատուրյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային հարցեր
prev Նախորդ նորություն

Տարօրինակ է ՀՀ-ին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք նա չի ստանձնել

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարություններին.


"Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն:


Տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել: Կրկնակի տարօրինակ է, որ դա ասում են կողմերը, որոնք ուղղակիորեն խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարության համարյա բոլոր կետերը:


Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ գտնվում է ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո",- գրել է Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում:


Հիշեցնենք, Սերգեյ Լավրովն այսօր Հայաստանի մասով մի շարք հայտարարություններ  է արել, մասնավորապես, որ Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում՝ Նախիջևանի ճանապարհին, ինչպես նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև համաձայնագրերում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չչկա: