19.04.2025
Դադարեցված են ոչ միայն «Դոգ»-ի, այլև ավագանու «Հանրային ձայնի» ղեկավարի լիազորությունները
prev Նախորդ նորություն

Քերոբյանը Գերմանիայում է. կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 17-20-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA) մասնակցելու և ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:

Այցի շրջանակում հունվարի 17-ին նախարարը Սաքսոնիա-Անհալթ երկրամասում այցելել է Ferropolis արդյունաբերական քաղաք։

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի պետնախարար Սեբաստիան Փութզի և Ֆերրոպոլիսի տնօրեն Թիս Շրյոդերի ուղեկցությամբ նախարարը շրջել է Ֆերրոպոլիսում։ Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը։


 


 

Երևանի կայազորի զինվորական դատախազն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար