9.06.2025
Արցախցիներին առնչվող որոշումները կայացվել են ցածր հանրային հաղորդակցության պայմաններում
prev Նախորդ նորություն

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 17-ին չհայտարարված այց են իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց բժշկական փաստաթղթերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Հիմնարկում գտնվող անձինք բարձրաձայնել են խնդիրներ` կապված հիմնականում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, պատշաճ բժշկական օգնություն ստանալու և քրեակատարողական հիմնարկներ նրանց տեղաբաշխելու գործընթացի հետ։

Պաշտպանի ներկայացուցիչները զրույցներ են ունեցել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ղեկավար կազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Դադարեցված են ոչ միայն «Դոգ»-ի, այլև ավագանու «Հանրային ձայնի» ղեկավարի լիազորությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Վերականգնվել է հայկական բեռների տարանցումը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան