25.11.2024
Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը. գլխավոր տնօրեն
prev Նախորդ նորություն

Արմեն Աշոտյանին հետապնդելն ու բանտարկելը համակարգված իշխանության հանձնարարական է

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հանրապետական Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Ավելի ակնառու ապացույց, որ Արմեն Աշոտյանին հետապնդելն ու բանտարկելը համակարգված իշխանության հանձնարարական է՝ պատկերացնել հնարավոր չէր։


Անճարությունից էլ չգիտեն ինչ անել։ Էլ չգիտեն ում հանձնարարեն, որ Աշոտյանի բանտարկությանը «իրավական տեսք» տան։


Սկսել են արդեն դատարանի աշխատողները դատարանի որոշումները մեկնաբանել։ Կարծում եմ դատավորի օգնականներն արդեն կարող են սկսել երդվել, որ իրենց դատավորներն անկախ են ու ենթարկվում են միայն օրենքին։


Դատական դեպարտամենտն իրավունք չունի մեկնաբանել կամ պարզաբանումներ տարածել դատարանի վարույթում գտնվող որևէ գործի վերաբերյալ։


Այս պարզաբանումներն արդեն ուրվագծում են, թե որ օղակով է Աշոտյանին շարունակաբար բանտում պահելու հրահանգն իջեցվում։


Պատերի տակ վնգստալով հրամաններ կատարողներ ուրիշ ոչինչ»։


Ավելի վաղ ՀՀ դատական դեպարտամենտի տելեգրամյան ալիքն անդրադարձել էր ՀՀԿ փոխնախագահի կալանավորմանը։


«Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ


Ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է Արմեն Աշոտյանը շարունակոււմ մնալ կալանքի տակ, երբ «գործով վկաները արդեն իսկ հարցաքննվել են», ցանկանում ենք պարզաբանել հետևյալը: Դատարանը գտել է, որ երբ պարոն Աշոտյանի նկատմամբ ընտրված է եղել ՀՀ-ից բացակայելու արգելքը, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչն էլ հիմք հանդիսացել կալանավորման:


Դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105–րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ մի տվյալ նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, սակայն, խափանման միջոց կիրառելու հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, իսկ գործում առկա փաստական տվյալնները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»,- ասված էր տելեգրամյան ալիքում։