20.04.2025
Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
prev Նախորդ նորություն

ՀԾԿՀ-ն մերժել է ռուսական «ՄՏՍ»-ին վերակառուցել իր բիզնեսը Հայաստանում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է ռուսական «ՄՏՍ»–ին՝ վերակառուցել իր բիզնեսը ՀՀ–ում։


Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԲՏ նախարարության եզրակացությունը, որի մեջ նշվել է` քանի որ հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի հայտին, չի հաստատի այս նոր հայտը։


Հիշեցնենք, «ՄՏՍ» մայր ընկերությունը պատրաստվում էր գնել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 100%–ը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքը կարող էր չկայանալ։ Հարցն ընդգրկված էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունվարի 17-ին կայանալիք նիստի օրակարգում։

Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը. գլխավոր տնօրեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար