25.11.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ուսանողների հետ
prev Նախորդ նորություն

Շմոլ գազի հետևանքով հունվարի 16-ի լույս 17-ին հոսպիտալացվել է 3 երեխա և երկու մեծահասակ

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազի հետևանքով հունվարի 16-ի լույս 17-ին հոսպիտալացվել է 3 երեխա և երկու մեծահասակ: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Նրա խոսքով, նույն հասցեից հոսպիտալացվածներն են 2016 թվականին ծնված մեկ և 2020 թվականին ծնված երկու երեխա, ինչպես նաև երկու կին:

"Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը: Թե՛ երեխաները, թե՛ մայրերը ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: Բուժման արդյունքում պացիենտների մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք շուտով դուրս կգրվեն համալսարանական հիվանդանոցից",- գրել է նա: