22.04.2025
Վահագն Խաչատուրյանը Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան
prev Նախորդ նորություն

Բեգլարյանն ու Ստեփանյանը ԱՄՆ-ում կներկայացնեն ցեղասպանական գործողությունները Արցախում

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ հունվարի 27-ին Լոս Անջելեսում կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցացիայի 35-րդ հոբելյանական տարեկան ժողովին:


«Ինձ համար մեծ պատիվ է որպես հիմնական բանախոս հանդես գալ, որտեղ կխոսեմ Արցախի ժողովրդի ցեղասպանության, մեր ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության, արդարության պաշտպանության և Արցախ անվտանգ ու արժանապատիվ վերադարձին նպաստելու ներկա իրավիճակի և հետագա ուղիների մասին:


Հունվարի 28-ին տեղի կունենա նաև հանրային հանդիպում Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որի մասին կհայտարարվի առաջիկայում»,- գրել է Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում։


 

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. ԲԴԽ պարզաբանումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան