9.06.2025
Նվերներ, Ձմեռ պապ և Ձյունանուշ. Հին Նոր տարին՝ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոններում
prev Նախորդ նորություն

Ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com-ի միջոցով

Ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:


«Զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվները նշված կայքում ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց։


Մասնավորապես, նամակի մեջ նշում են, որ ամրագրման հետ կապված խնդիր կա, ու պետք է վերահաստատել բանկային քարտի տվյալները, ինչը անելու համար տրամադրում են Booking.com կայքին արտաքին տեսքով նման կեղծ կայքի հղում։


Նշված կայքով քարտային տվյալները վերահաստատելու համար նամակներ ստանալիս եղեք զգույշ, ստացած հղումներով անցնելիս այդ կայքում մի լրացրեք բանկային տվյալներ։


Ձեր ամրագրումների հետ կապված խնդրի մասին փորձեք ճշտել հենց հյուրանոցից կամ Booking.com-ից։


Կայքի պատասխանատուները տեղյակ են խնդրի մասին և աջակցում են իրենց այցելուներին»,- նշվում է հայտարարության մեջ։


 


 

Նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է. պետք է շատ ակտիվ աշխատենք. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը