27.11.2024
Անելկան կժամանի ՀՀ՝ քննարկելու միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիա հիմնելու հարցը
prev Նախորդ նորություն

Քաղաքացին Բավրայի մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել. իրավապաշտպան

ՀՀ քաղաքացին ծեծի մատերիալ է. Քիչ առաջ ինձ է դիմել քաղաքացի Լ. Գասպարյանը, ժամեր առաջ հայ-֊վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս ենթարկվել է մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:


Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ նրա ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ, ընթացքում մաքսատան աշխատակիցները ըստ Լ.Գ֊ի մոտ 25 հոգով (բացառությամ հերթափոխի պետից) հարվածել են սկզբում նրա 65 ամյա հորը, ապա եղբորը հետո իրեն...


Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ, Լ.Գ֊-ն երրորդ կարգի հաշմանդամ է


Այժմ զբաղված եմ ընտանիքին իրավական աջակցություն ցուցաբերելու գործով»: