28.11.2024
Քաղաքական շահարկումներ ու բամբասանքներ՝ փաստերի փոխարեն. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Որդիները դանակով սպառնացել են բժշկին՝ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը

Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել . կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

"Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը , դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:

Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ’ մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը:

Հավելեմ, որ բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց",- գրել է Կոստանյանը: