21.04.2025
Փոխնախարարը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալին
prev Նախորդ նորություն

Տելեգրամում գործում է կեղծ բոտ, որը 50,000 դրամ է խոստանում երեխա ունեցող ընտանիքի

Տելեգրամում գործում է /социальная выплата на ребенка/ անունով կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ մասին ասված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Ֆեյսբուքի էջում:


«Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։


Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։


Լրացնելով այդ կայքում մուտքանունն ու գաղտնաբառը, դրանք փոխանցելու եք զեղծարարաներին։


Խորհուրդ ենք տալիս չհետևել բոտի հրահանգներին ու չլրացնել տվյալներ այդ կեղծ կայքում»,- նշված է գրառման մեջ։


 

Ռուբինյանն ու Բոնոն քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան