27.11.2024
Գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
prev Նախորդ նորություն

Փոխնախարարը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանին։


Արդարադատության նախարարությունից  հայտնում են, որ Լևոն Բալյանը շնորհավորել է տեղակալ Գրիգորյանին նշանակման կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն և բեղմնավոր աշխատանք՝ հույս հայտնելով, որ առաջին տեղակալն իր աշխատանքային փորձն առավելագույնս կներդնի՝ ի նպաստ Քրեակատարողական ծառայության։


Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, իր հերթին շնորհավորելով Սահակ Գրիգորյանին, նշել է, որ վերջինս օժտված է բարձր մարդկային և կամային հատկանիշներով, պրոֆեսիոնալ մասնագետ է, և վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքով գրանցելու են բարձր ցուցանիշներ։


Սահակ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ ուրախ է ներգրավվելու Ծառայության աշխատանքներին և լիահույս է, որ արդյունավետ կիրականացվեն բոլոր ընթացիկ և հետագա ծրագրերը։


Ավարտին անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր համակարգին, քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր։