27.11.2024
ՀՀ-ից մի շարք ապրանքներ վեց ամիս ժամկետով չեն արտահանվի
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ խորհրդում 2024-ին Բելգիայի նախագահությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Եվրոպական միության խորհրդում նախագահությունն ավարտած Իսպանիայի գործունեությունը և ողջունել 2024-ին Բելգիայի նախագահությունը:


«Շնորհավորում եմ Խոսե Մանուել Ալբարեսին և ԵՄ խորհրդում նախագահությունն ավարտող Իսպանիային բացառիկ դժվար ժամանակներում իրականացվող գործունեության համար»,- «X»-ում գրել է Միրզոյանը:


Նախարարն ընդգծել է, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունը առաջ է մղել ընդհանուր օրակարգը՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել ԵՄ գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնված ընդհանուր տեսլականի վրա: