20.04.2025
Երևան քաղաքի բյուջեով նախատեսվում է պարգևատրումների ֆոնդի «աննախադեպ» աճ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ից մի շարք ապրանքներ վեց ամիս ժամկետով չեն արտահանվի

ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ-ից մի շարք ապրանքների վրա վեց ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման մասին որոշումը՝
ԱՏԳ ԱԱ 4101` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված.

ԱՏԳ ԱԱ 4102` ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված.

ԱՏԳ ԱԱ 4103` այլ չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված:


Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ խորհրդում 2024-ին Բելգիայի նախագահությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար