Հաջիևը բավականին վտանգավոր հետևանքներ ունեցող հայտարարություն արեց, որը չքննարկվեց
Մի քանի օր առաջ Ադրբեջանի առանցքային պաշտոնյաներից մեկը` Հաջիևը, բավականին վտանգավոր հետևանքներ ունեցող հայտարարություն արեց, որը, կարծես, լայն քննարկումների առարկա չդարձավ: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
"Վերջինս նշեց, որ սահմանազատման/սահմանագծման գործընթացը բարդ և երկարատև է և այն պետք է դուրս բերվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների փաստաթղթից և առանձին քննարկվի:
Սրանով փաստացի ընդգծվում է այն հանգամանքը, որ սահմանային հարցերով խնդիրներն այնքան անլուծելի են կամ կողմերն այնքան հեռու են փոխադարձ համաձայնություն հասնելու հնարավորությունից, որ այն թողնում են հիմնական փաստաթղթի քննարկումներից դուրս կամ զուգահեռ` ինչպես կուզեք:
Դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ եթե նույնիսկ մի փուլում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա կարող է զուտ հռչակագրային կամ բարի ցանկությունների նշանակություն ունենալ:
Առաջին սպառնալիքն այն է, որ սահմանային հարցերում առկա խորը խնդիրները կարող են իրադրային նոր սրացումների կամ պայթունի բերել, ինչի նախանշանները պարբերաբար ուրվագծվում են ադրբեջանական հիմնական քարոզչական ռեսուրսներում",- գրել է պատգամավորը: