4.12.2024
Խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
prev Նախորդ նորություն

Մնացական Սաֆարյանը կարևորել է Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին կամրջելու ՀՀ ներուժը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» փորձագիտական համաժողովին, որի շրջանակներում հավաքվել էին փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից: Համաժողովին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան:


Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նման հարթակների դերը ակադեմիական-հետազոտական համայնքների ու կառավարությունների միջև երկխոսության ընդլայնման և առավել արդյունավետ որոշումների կայացմանն ուղղված քաղաքականության մշակման հարցերում:


Մնացական Սաֆարյանն անդրադարձել է Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին կամրջելու Հայաստանի ներուժին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արտացոլված՝ խաղաղ հարևանության և փոխկապակցված ավելի լայն տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։