17.04.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր՝ շուրջ 500 մլն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն՝ ՀՀ կողմից Ուկրաինային հրթիռներ փոխանցելու մասին

Մի քանի օր է, ինչ մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում և ադրբեջանական, շրջանառում են տեղեկություններ այն մասին, թե Հայաստանն առաջիկայում Ուկրաինային կփոխանցի հրթիռներ:


Հաշվի առնելով վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, այս լուրը, հասկանալի պատճառներով, բավականին մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանի, նաև Ռուսաստանի լրատվական դաշտում: 


Արդյո՞ք նման ծրագրեր կան. այս հարցը  VERELQ-ն ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանին: Վերջինիս խոսքով՝ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության.

«Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»,- շեշտեց ՊՆ ներկայացուցիչը։


 


 


 


 

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են վերականգնվող հուշարձաններ՝  Քոբայրավանք և Սանահին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար