25.11.2024
Ծեծի են ենթարկել քաղաքացու. նոր մանրամասներ Ուելսի երկրպագուների գործով
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր՝ շուրջ 500 մլն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 մլն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք:

Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեներում ֆիզիկական անձ Ա․Հ-ն., հանդիսանալով իրական շահառու, ֆիզիկական անձ Ն․Ա-ի անվամբ իրականացրել է կառուցապատման՝ բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն:

Նախնական համաձայնությամբ՝ բնակարանների փաստացի վաճառքի ժամանակ հիմնականում կնքվել են բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր: Այս կերպ պայմաններ են ստեղծվել, որպեսզի ֆիզիկական անձի եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկում խեղաթյուրված տվյալներ մտցվեն, և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով չվճարվեն առանձնապես խոշոր չափերով հարկեր:

Հիշյալ անձինք, նաև խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» և ՀՀ դրամով գործարքներ կատարելու օրենսդրական պահանջները, կանխիկ եղանակով և արտարժույթով ստացել են բնակարանների գնման կանխավճարներ։