Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-վրացական խորհրդարանական համագործակցությունը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին:
Հանդիպմանը մասնակցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-վրացական խորհրդարանական համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են եվրոպական հարթակներում փոխգործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մակա Բոճորիշվիլին, որը ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության անդամ է, ընդգծել է, որ Հայաստանն արդյունավետ էր կազմակերպել վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը: