14.10.2024
Հակահարձակման դրվագով Զալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
prev Նախորդ նորություն

Հունվար-հոկտեմբերին ՀԿԵ-ն փոխադրել է 421.5 հազար ուղևոր

2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 421.5 հազար ուղևոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1 տոկոսով:


Մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 398 հազար ուղևոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7.7 տոկոսով, իսկ միջազգային հաղորդակցության (Երևան-Թբիլիսի-Երևան, Երևան-Բաթումի-Երևան) մասով պատկերը հետևայլն է՝ փոխադրվել է 53,5 հազար ուղևոր նախորդ տարվա նկատմամբ 3 տոկոսի աճով:


Հաշվետու ժամանակահատվածում ՀԿԵ-ն միջազգային փոխադրումների և մերձքաղաքային ճեպընթաց փոխադրումների տոմսերի առցանց գնման հնարավորությանը զուգընթաց ընձեռեց նաև մերձքաղաքային բոլոր էլեկտրագնացքների առցանց տոմսերի ձեռքբերման հնարավորություն: Բացի այդ, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում ներդրվեց պահատուփերի տրամադրման ծառայություն, ինչը չէր եղել դեռ խորհրդային ժամանակներից:


Որակի բարձրացման հարցերը և ուղևորների ավելի բարձր հարմարավետությանն ուղղված նոր ծառայությունների ներդրումը «ՀԿԵ» ընկերության ուշադրության կենտրոնում են:

Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջան իշխանությունը դարձրեց իր քաղաքական խաղերի հերթական զոհը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ