23.11.2024
Գերմանիայի ԱԳ նախարարն այսօր կժամանի ՀՀ. նա կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն
prev Նախորդ նորություն

Այս պահին ՀՀ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. ԱԳՆ

Այս պահին ՀՀ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


Նա օկուպացիա բառը չօգտագործեց, թեև "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հենց օկուպացիա տերմինով հարցը հնչեցրեց՝ քանի՞ քկմ է Ադրբեջանի օկուպացիայի տակ:


"2020 թվականից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի վրա եղան հարձակումներ, և բոլոր յան մեխանիզմները, որոնք ձեր օրոք գծվել են ու ձեր կողմից փայփայվում են չաշխատեցին: Մենք ունենք նաև քաղաքացիական դիտորդական առաքելություն մեր սահմանների մի հատվածում և, բարեբախտաբար, սահմանի այդ հատվածներում խոշոր միջադեպեր չունենք",- ասաց նա: