23.11.2024
Այս պահին ՀՀ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Երևանին հատկացվող գումարները էականորեն կրճատվում են. ո՞րն է պատճառը

Պետական բյուջեի նախագծից պարզ է դառնում, որ Երևանին հատկացվող գումարները էականորեն կրճատվում են։ Այն, որ կապիտալ ծախսերի համար ընտրական 2023-ին հատկացվեց արտառոց շատ գումար, դրա մասին արդեն իսկ խոսվել է և գոնե ես չէի էլ կարծում, որ դա նույնությամբ կպահպանվի 2024-ին։ «Ձեզ լինի», ինչպես ասում են։ Այս մասին գրում է Երևանի ավագանու նախկին անդամ, "Լուսավոր Հայաստան" կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:

"Զարմանալին ինձ համար տարիներ, եթե ոչ տասնամյակներ մայրաքաղաքին տրվող սուբվենցիայի գումարի էական կրճատումն է, շուրջ հինգ միլիարդ դրամով։ Ընդ որում այդ գումարը նախատեսվում էր քաղաքային ենթակառուցվածքների պահպանման համար, որի ծախսը հնարավոր չէ չիրականացնել։

Եվ ուրեմն, եթե բյուջեն հաստատվի այս տեսքով, քաղաքապետարանը պետք է մի շարք այլ ծրագրերից էական և շոշափելի նվազեցումներ կատարի, որպեսզի կարողանա ինչ-որ չափով պահպանել այս ենթակառուցվածքները։
Ինչպես ցանկացած խոշոր կազմակերպություն կվարվեր նման դեպքում, անհրաժեշտ է իրականացնել ծախսերի օպտիմալացում.

1. Առաջնահերթը հաստիքացուցակների օպտիմալացումն է։ Քաղաքապետարանում բոլորն էլ գիտեն, թե որ հաստիքներն է անհրաժեշտ կրճատել, ինչի արդյունքում բացարձակապես որևէ գործառույթ չի տուժի։ Սա չի իրականացվել բացառապես քաղաքական կամքի բացակայության հետևանքով։

2. Եթե նոր տրանսպորտային ցանցը չներդրվի, միանշանակ վստահ եմ, որ եղած (հին) ցանցը պահելու համար այլ քաղաքային ծրագրեր ևս պետք է դադարեցվեն։ Ուստի ոչ միայն պատշաճ տրանսպորտ ունենալու համար, այլև ֆինանսական կայունության ապահովման համար անհրաժեշտ է նոր տրանսպորտային ցանցի ներդրումը։

3. Աղբահանության մեր հիմնարկը, որպես ֆինանսա-տնտեսական կազմակերպություն առողջ չէ և եթե չվերակազմակերպվի, չի էլ կարող առողջանալ։ Անհրաժեշտ է իրականացնել միջազգային մրցույթ և ներգրավել աղբահանության երկրորդ օպերատորի, որի ինքնարժեքը վստահ եմ ավելի ցածր կլինի, քան այն, ինչ մենք ունենք այսօր։

Առավել մանրամասն կվերլուծենք, երբ հրապարակվի նաև Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն"։