15.10.2024
Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ
prev Նախորդ նորություն

Քննարկվում է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների իրականացումը

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Չինաստանի խոշորագույն տնտեսական կենտրոն համարվող Ցինդաոյի (Qingdao) քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ շինարարության, ադամանդագործության, տեխնոլոգիական տրանսֆերների, ՏՏ և այլ ուղղություններով։


Ներկայացնելով Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը, այդ թվում՝ արդյունաբերական պարկերի ստեղծման և Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագծերը, Վահան Քերոբյանն առաջարկել է չինական ընկերություններին դիտարկել այդ ծրագրերում ներգրավվելու հնարավորությունը։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների իրականացմանը։


 


 


 


 


 

Նշանակվել են Երևանի երեք վարչական շրջանների ղեկավարները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ