4.12.2024
ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել. Հրանտ Բագրատյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ

Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ։ Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից։


Գրիպի ընդհանուր ախտանշաններն են ջերմությունը, մարմնի ջարդվածության զգացումը, դողը, սարսուռը և քրտնարտադրությունը, գլխացավը, չոր հազը, շնչարգելությունը, հոգնածությունը և թուլությունը, քթահոսությունը (հարբուխ), կոկորդի ցավը և քերոցի զգացումը, ինչպես նաև ակնագնդերի ցավը, լուսավախությունը և արցունքահոսությունը, փսխումը և փորլուծությունը, որն ավելի տարածված է երեխաների մոտ։ Բարդություններն են երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը։


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ գրիպի վիրուսով պայմանավորված առաջնային բարդություններից հատկապես վտանգավոր են առաջնային թոքաբորբը, վիրուսային միոկարդիտները, մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միելիտը, երիկամային անբավարարությունը և այլն։ Հղիների մոտ, որպես կյանքին սպառնացող ամենավտանգավոր գրիպի բարդություն, կարող է զարգանալ սուր շնչառական անբավարարություն։