25.11.2024
Որքան գումար բյուջեից կստանա ԱԺ-ն 2024 թվականին
prev Նախորդ նորություն

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակը հանձնեց ՔԶԱԿ գլխավոր տնօրենին

Հոկտեմբերի 31-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրման նամակը հանձնեց ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին։

Պաշտոնական արարողության ավարտից հետո ՀՀ մշտական ներկայացուցիչ Վ․Բիյագովը և ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆ․ Արիասը մտքեր փոխանակեցին Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Հայաստանի անդամակցության, Կազմակերպության գործունեության, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման վերաբերյալ։

Երկուստեք ընդգծվեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության նշանակալի դերը` որպես Քիմիական զենքի արգելման կոնվենցիան կիրարկող մարմին, որի համար 2013թ․ Կազմակերպությունն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։