24.11.2024
Ամերիկացիների 74%-ը Թրամփի ընտրվելը համարում է լեգիտիմ. հարցում
prev Նախորդ նորություն

Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքացիներն ազատորեն կարող են մուտք գործել ԵՄ երկրներ

Եվրախորհրդարանն ու ԵՄ անդամները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի եւ Վրաստանի համար անվիզա ռեժիմի պլանի շուրջ, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Գործակալությունը նշում է, որ փաստորեն, 50 մլն մարդ միանգամից հնարավորություն է ստանում մուտք գործել Շենգեն տարածք՝ առանց վիզային ռեժիմի։

Մեխանիզմի շուրջ համաձայնությունը, որը կարող է անվիզա ռեժիմը խզել արտակարգ դեպքերում, ձեռք են բերել դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան։
Ինչպես «Газетa.Ru»–ին հայտնել են ԵՄ խորհրդարանից, Ուկրաինայի ու Վրաստանի համար ԵՄ–ի հետ առանց վիզաների ռեժիմն ուժի մեջ կմտնի 2017թ.–ից ոչ շուտ։