18.04.2025
Վարչապետ. ՀՀ դիվանագիտական կորպուսը, դեսպանությունները պետք է ակտիվանան
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը:

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Պատգամավորի խոսքով՝ որևէ պատճառ չկա, թե ինչու կուսակցության ղեկավարը չի կարող գլխավորել նախընտրական ցուցակը:

Հիշեցնենք, համաձայն նոր Սահմանադրության՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման մոդելին: Ըստ այդմ՝ ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնողը կգլխավորի կառավարությունը: Սակայն նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ազգային Ժողովի ընտրություններից հետո էլ կառավարությունը կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը: Սա, իհարկե, այն դեպքում, եթե ՀՀԿ-ն դարձյալ մեծամասնություն ունենա:
Նալբանդյանը չի բացառել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար